Ողջույն, ես Մարիա Հովհաննիսյանն եմ: Սովորում եմ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում: Ունեմ բլոգ, շատ եմ սիրում այդ բլոգը վարել: Ես կարողանում եմ բլոգ վարել, կարողանում եմ իմ  Yutube-յան էջը վիդեո տեղադրել, Yutube-յան էջից վիդեոի հղումն վերցնել և տաղադրել բլոգում: Կարողանում եմ իրար տակ գումարում- հանում, բաժանում և բազմապատկում կատարել: Paint ծրագրով նկարում եմ գեղեցիկ նկարներ, որն էլ FlipaClip ծրագրով վերածում եմ ֆիլմի:  Կարողանում եմ հեքիաթ գրել, տեղադրել բլոգում և  հղումը ուղղարկել իմ ընկերներին:  Աշխատում եմ Qwizizz ծրագրով:

Բլոգի բաժինները՝

Մայրենի

Մաթեմատիկա

Ռուսերեն

Անգլերեն

Ճամբորդություն

Ես կարողանում եմ

Ես և շրջակա

Երկարացված օր

Մարմնակրթություն

Տեխնոլոգիա

Հաշվետվություն

Ֆլեշմոբի մասին:

Ես մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին, բայց սիրում եմ մի քանիսը: Ես սիրում եմ մասնակցել մաթեմատիկայի և ռուսերենի ֆլեշմոբերին, որովհետև այդ իմ սիրած դասերն են: Նաև մասնակցում եմ մայրենիի և անգլերենի ֆլեշմոբերին, բայց չեմ սիրում: Ես սիրում եմ ֆլեշմոբներ, որոնց մեջ կա տաս-տասնհինգ հարց:

Ճամբորդության մասին:

Ես շատ եմ սիրում գնալ ճամբորդության, բայց աննդհատ վախենում եմ որ այդ ճամբորդությունից հետո կհիվանդանամ: Ես և իմ դասարանը գնացել ենք տարբեր տեղեր: Ես չեմ սիրում գնալ տեղ, որը մեզնից հեռու է: Ես սիրում եմ գնալ թատրոն, բայց իմ դասարանով, ոչ թե մենակ: Մենք տարբեր եղանակներին ենք գնում ճամբորդություններին, կամ անձրևին, կամ արևին: Ինձ դուր են գալիս բոլոր ճամբորդությունները:

Ընտրության մասին:
Մեր դպրոցում կարելի է ընտրել երգ, տեխնոլոգիա, մարմնակրթություն և տարբեր բաներ: Իսկ վեցերորդ դասարանում կարելի է ընտրել ավելի շատ բաներ: Առաջին և երկրորդ դասարանում ես գնում էի տեխնոլոգիաի, իսկ հիմա իմ ընտրությունը երգն է: Մյուս տարի ես երևի չեմ փոխելու իմ ընտրությունը: Մեր դասարանի մեծ մասը գնում է տեխնոլոգիաի:

Սպորտլանդիաի մասին:

Մեր դպրոցում կա տարբեր սպորտի ձևեր: Երբ շոգ է մենք գնում ենք բակ խաղալ սպորտաին խաղեր: Նաև մենք գնում ենք ագարակ ձի քշելու: Այս օր մենք գնացել ենք նետաձքություն, այդ էլ է սպորտի ձև: Կարելի է գնալ մարմնակրթության, կամ պարի: Մեր դասարանի տղաները սիրում են խաղալ ֆուտբոլ, իսկ ես սիրում եմ խաղալ գործնագործ:

Դպրոցի մասին:

Ես սիրում եմ գնալ իմ դպրոց, որովհետև այն տեղ իմ ընկերեները և հետաքրքիր դասերը կան: Ես  սիրում մաթեմատիկա և ռուսերեն սովորել, շատ եմ ուզում որ այդ դասերը շատ անենք: Մեր դպրոցում կա լող և հեծանիվ, բայց երրորդ դասարանում այդ դասերը մենք չենք սովորել: Իմ կողքը նստած են Յանան և Ռոզին: Իմ առչևը նստած են Արայիկը, Ալլան ը Մանեն: Նաև մեր դպրոսում կա ընտրություն: