Մարիա Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց 6-4 դասարան

Author: mariahovhannisyaan (page 1 of 138)

Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

 

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

  Continue reading

Ամրապնդենք անցածը

  1. Կատարիր բազմապատկում.

 

ա) 14,103 * 10 = 141,03

 

բ) 0,729 * 1000 = 729

 

գ) 7,93 * 10000 = 79,300

 

դ) 0,879 * 100 = 87,9 Continue reading

Ամրապնդենք անցածը

  1. Կատարիր գումարում.

 

ա) 3,421 + 53,75 = 57,171

 

բ) 0,5231 + 2,4 = 8,9231 Continue reading

Հազարան հավք՝ Արեգը սպիտակ աշխարհում, Արեգը կախարդական աշխարհում

11.ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր… Continue reading

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր: Continue reading

Հազարան հավք՝ Արեգը կարմիր աշխարհում, Արեգը հուրի-փերիների Մշտադալար Այգում

9.ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորըգ քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է. Continue reading

Բաժանումը տասնորդական կոտորակի վրա

Տասնորդական կոտորակի վրա բաժանելը փոխարինում են բնական կոտորակի վրա բաժանելով:

Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝

1) բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում

2) եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ

3) կատարում ենք բաժանումը ստացված բնական թվի վրա

Այս կանոնը կոտորակների հիմնական հատկության հետևանքն է (կոտորակի գիծը պետք է փոխարինել բաժանումով)՝ կոտորակի համարիչն ու հայտարարը կարելի է բազմապատկել զրոյից տարբեր թվով:

Continue reading

Degrees of comparion exercise

Տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի

Տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի.docx

Տրամաբանական խնդիրներ

1.56** աստղանիշները փոխարինել թվանշաններով այնպես, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի և 6-ի, և՛ 8-ի, և 15-ի:
5640

2. 7 խնձորը հավասարապես բաժանել 12 երեխաների այնպես, որ ոչ մի խնձոր չբաժանվի 4-ից ավել մասերի:
Երեք խնձորներից յուրաքաչյուրը բաժանել չորս մասի, մյուս չորս խնձորներից յուրաքանչյուրը բաժանել երեք մասի։

3.Ավտոբուսի տոմսը համարվում է երջանիկ, եթե նրա թվանշանների միջև կարելի է դնել թվաբանական գործողություններ և փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի100:

Երջանիկ է արդյո՞ք 123456 համարի տոմսը: Continue reading

Older posts
Skip to toolbar