Մարիա Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց 6-4 դասարան

Category: Բնագիտություն (page 1 of 7)

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն բնագիտությունից

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտության բաժին

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Հետաքրքիր փաստեր ընձուխտի մասին
Մասնակցել եմ ծաղկատունկ նախագծին, տնկել եմ վարդ։ Երկար գտնում էի տեղ, ուր վարդը կկարողանա լավ աճել և գեղեցկացնել ճանապարհը։ Այս պահին գտնվում է մի լավ տաք տեղում, և իհարկե հաճախ ջրում եմ։
Պարտիրապուզակային աշխատանք Continue reading

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Continue reading

Հետաքրքիր փաստեր ընձուղտների մասին

giraffe 31. Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Նա խաղաղ և հանգիստ ապրում է իր տոհմակիցների հետ, լույս աշխարհ բերում փոքրիկ, հմայիչ ընձուղտիկի և օրվա մեծ մասը համեղ բույսեր ու ծառերի տերևներ ուտում:

2. Առաջին ընձուղտին Եվրոպա բերել է Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ)), նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Continue reading

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում:  Continue reading

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Բակտերիաներ, սնկեր և անձրևաորդեր։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
    Հումուսը՝ քայքայված բույսերի և կենդանիների մնացորդներն են, քայքայվել են օգնում բակտերիաները և սնկերը։ Continue reading

Բակտերիաներ և սնկեր

    1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
      Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
    2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
      Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
    3. Continue reading

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:  Continue reading

Կլիմա, դրա հիմնական տիպերը

  1. Ի՞նչ է կլիման:
    Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  1. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն: Continue reading

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

  1. Ի՞նչ է եղանակը:
    Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ: Continue reading

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։ Continue reading
Older posts
Skip to toolbar