Մարիա Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց 6-4 դասարան

Category: Ձմեռային ճամբար (page 1 of 4)

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային տասնհինգերորդ օրվա ամփոփում – Սևաբերդ

Ճամբարային տասնչորսերորդ օրվա ամփոփում

Ճամբարային տասներեքերորդ օրվա ամփոփում – ճամփորդություն դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Ճամբարային տասներկուերորդ օրվա ամփոփում

Ճամբարային տասնմեկերորդ օրվա ամփոփում

Ճամբարային տասնչորսերորդ օրվա ամփոփում

Այսօր մենք շատ ուրախ օր ենք ունեցել։ Օրվա սկզբում խաղացել ենք ձնագնդի և ուրիշ խաղեր։ Նաև դիտել ենք մեր դասարանցիների Մարիայի և Նարեի ներկայացումը «բան ունեմ ասելու»։ Ինձ շատ է դուր եկել։ Մենք աշխատեցինք մեր նախագծի վրա և մասնակցեցինք կլոր սեղանին։ Դա իմ առաջին կլոր սեղանն էր։ Այնտեղ մեզ պատմում էին Վրացերեն լեզվի ընտրության մասին։ Նրանք շատ են ճամփորդում դեպի Վրաստան։ Ինձ շատ հետաքրքիր էր դրա մասին լսել։

Ճամբարային տասնհինգերորդ օրվա ամփոփում – Սևաբերդ

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Սևաբերդ։ Այնտեղ, իհարկե, շատ ձյուն կար և այդ ձյան վրա կարելի էր սահնակով սահել։ Շատերը վախենում էին, բայց ես Սևաբերդում և ուրիշ տեղերում որտեղ կարելի է սահել արդեն եղել եմ և ես ուրախ անցկացրեցի ճամփորդությունը։ Սահելուց բացի մենք քաղում էինք ձնագնդի և իրար հետ շփվում էինք։ Ձյան մեջ քայլելով մենք անընդհատ ընկնում էինք, դրա պատճառով մենք շուտ մրսեցինք և արեցինք դադար թեյ խմելով և տաքանալով, ինչից հետո վերադարձել ենք դպրոց։ Ինձ շատ է դուր եկել այսօրը։

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ձմեռային ճամբարի բաժին

Ամփոփումներ՝

Առաջին շաբաթ

Երկրորդ շաբաթ

Երրորդ շաբաթ

Ճամբարային տասներեքերորդ օրվա ամփոփում – ճամփորդություն դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այսօր մենք շատ լավ օր ենք ունեցել։ Մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո մենք ուղևորվեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թամգարան։ Թանգարանի շուրջբոլորը պատված էր փափուկ և ճերմակ ձյունով։ Նախքան թանգարան մտնելը վայելեցինք ձյունը, ձնագնդի խաղացինք։
Թանգարանը շատ հետաքրքիր էր։ Այն նախկինում Լուսիկ Ագուլեցու տունն է եղել, որը վերջերս վերածվել է թանգարանի։ Լուսիկ Ագուլեցին նկարչուհի է եղել, պատրաստել զարմանահրաշ տիկնիկներ և նկարել տարօրինակ գեղեցկությամբ կտավներ։ Թանգարանում մեզ ցույց են տվել այդ նկարները։ Ինձ շատ դուր եկան։ Լուսիկ Ագուլեցին նկարում էր շատ մեծ ներկի քանակով, նկարները հաստ էին ստացվում, ես այդ ոճը շատ եմ հավանում։ Մեզ ցույց տվեցին, թե ինչպես էր նա ապրում, ինչի համար էին նրա տան մեջ գտնվող իրերը և այլն։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ, մեր մոտ ստացվեց շատ լավ օր:

Continue reading

Ճամբարային տասներկուերորդ օրվա ամփոփում

Այսօր երրորդ շաբաթվա երկրորդ օրն է, ճամբարը մոտենում է ավարտին։ Օրվա սկզբում մեզ պատմել են մեր եկող ճամփորդությունների մասին` Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան, Սևաբերդ։ Continue reading

Ճամբարային տասնմեկերորդ օրվա ամփոփում

Մեր օրը սկսվեց ընթհանուր պարապմունքով։ Երբ այն վերջացավ մենք սկսել ենք քննարկել մեր գալիք ճամփորդությունները։ Այսօր մենք ունեցել ենք պարի դաս, մենք սովորեցինք նոր պար, ինձ մի քիչ դժվար էր հիշել բոլոր շարժումները։ Դասի վերջում մենք խաղացել ենք խաղ՝ մուկն ու կատուն։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ամփոփումներ՝

Ճամբարային իններորդ օրվա ամփոփում

Ճամբարային ութերորդ օրվա ամփոփում Continue reading

Ճամբարային վեցերրորդ օրվա ամփոփում

Այսօր մենք ունեցել էինք հյուրեր։ Դրա պատճառով մեր օրակարգը մի քիչ փոխվել է։ Մենք ունեցել ենք մաթեմատիկայի դաս Նարե անունով աղջկա հետ։ Նա մեզ հետաքրքիր բաներ էր բացատրում և մենք խաղացել ենք նրա հետ Quizizz։ Նաև դիտել ենք իրանական ֆիլմեր։ Նրանք շատ հետաքրքիր էին, բայց նրանց դժվար էր հասկանալ։ Ամեն մեկը ասում էր, թե նրա կարծիքով ինչի մասին էր ֆիլմը։ Ինձ ամենաշատը դուր եկավ այս ֆիլմը։ Continue reading

Ճամբարային իններորդ օրվա ամփոփում

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո մենք հավաքվել ենք և արդեն երկրորդ անգամ գնացել ենք սահադաշտ։ Գնացել ենք Կարապի լճի սահադաշտը։ Քանի որ անցած շաբաթ ես եղել եմ սահադաշտում ինձ հեշտ էր սկսել քշել։ Երբ մեր սահելու ժամանակը սկսում էր սպառվել մենք հանդիպեցինք ուրիշ ճամբարային խումբ։ Սահադաշտից հետո մենք գնացել ենք KFC: Մեր ընկերների հետ շփվելով ուտում էինք մեր ընտրած ուտեստները։ Դրանով մեր ճամբարային օրը ավարտվել էր։

Older posts
Skip to toolbar