Մարիա Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց 6-4 դասարան

Category: Բնագիտություն 6 (page 1 of 3)

Տարեկան ամփոփիչ աշխատանք բնագիտությունից

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է տաքության աստիճանի ֆիզիկական մեծությունը։
Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ մարմինների ջերմաստիճանները հավասարվում են հպման ժամանակ։
Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Էլեկտրային, հեղուկային, մետաղական և այլն։ Continue reading

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների. Continue reading

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից: Continue reading

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակը կառաջանա եթե երկու լիցքավորված մարմինները մոտեցնել իրար։ Մենք լսում ենք որոտ երբ առաջանում է հարվածային ալիք։
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղե ձող է, այն ամրապնդվում է շենքի պատին։ Երբ գալիս է կայծակ այն անցնում է շանթարգելի մեջ։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Պպզել ցածր տեղում։
  4. Continue reading

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր: Continue reading

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ Continue reading

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը: Continue reading

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ: Continue reading

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։ Continue reading

Փետրվար ամսվա ամփոփում բնագիտությունից

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
    Այն բնութագրում է մարմինների տաքացվածության վիճակը
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
    Երբ մարմինների հպման ժամանակ ջերմաստիճանները հավասարվում են
  3. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:
    Բժշկական, սենյակային, հեղուկային, մետաղական, էլեկտրական Continue reading
Older posts
Skip to toolbar