Մարիա Հովհաննիսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան դպրոց 6-4 դասարան

Category: Մաթեմատիկա առանց բանաձևի (page 1 of 2)

Տրամաբանական խնդիրներ

1.56** աստղանիշները փոխարինել թվանշաններով այնպես, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի և 6-ի, և՛ 8-ի, և 15-ի:
5640

2. 7 խնձորը հավասարապես բաժանել 12 երեխաների այնպես, որ ոչ մի խնձոր չբաժանվի 4-ից ավել մասերի:
Երեք խնձորներից յուրաքաչյուրը բաժանել չորս մասի, մյուս չորս խնձորներից յուրաքանչյուրը բաժանել երեք մասի։

3.Ավտոբուսի տոմսը համարվում է երջանիկ, եթե նրա թվանշանների միջև կարելի է դնել թվաբանական գործողություններ և փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի100:

Երջանիկ է արդյո՞ք 123456 համարի տոմսը: Continue reading

Մաթեմատիկական խաղ

1

2

Խաղալ

Փազլ

Փազլ

Սովորողները առաջարկում են խնդիրներ։

1․Կամրջի երկարությունը 120մ է։ Ե՞րբ կհանդիպեն կամրջով իրար ընդառաջ շարժվող երկու հետիոտները, եթե նրանցից մեկի արագությունը՝ 2մ/վ է, իսկ մյուսինը՝ 1մ/վ-ով ավել։
24 Continue reading

Մաթեմատիկական խաղ

Օլիմպիադայի խնդիրների քննարկում

1․ Հաշվել արտահայտության արժեքը. (2023: 17 ∙ 7 + 7): (432 − 144: 6:2)
1) 1 2) 2 3) 35 4) այլ պատասխան
2․ Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու
հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
1) 3 2) 4 3) 5 4) 6 Continue reading

Խնդիրները առաջարկում են սովորողները — մաթեմատիկա առանց բանաձևի

1. Մետաղալարի երկարությունը 18 մետր է։ Օգտագործեցին նրա երկարության 2/3 մասը։ Քանի՞ մետր մետաղալար մնաց։
12
Էրիկ Վանյան, Միջին դպրոց
2. Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
6

Continue reading

Մաթեմատիկա առանց բանաձևի 12.11.23

0Կենդանիներ

Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:

40*5=200 Continue reading

Գլուխկոտրուկներ

Գլուխկոտրուկներ

Մաթեմատիկա առանց բանաձևի — խնդիրներ են առաջարկում սովորողները

1.  Աննան  2023 թվականի սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 28-ը նկարեց 20 նկար։ Նա,   մինչև թղթի վերջանալը, շաբաթական նկարում էր երեք նկար։ Այդ ժամանակահատվածում քանի՞ շաբաթ եղավ, որ ոչ մի նկար չկարողացավ նկարել։
1 շաբաթ

Անժել Դանիելյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

2. Ռուբենն իր ծննդյան խնջույքի տորթը բաժանեց 20 կտորի։ Ներկա ընկերներից յուրաքանչյուրին տվեց կես կտոր  և արդյունքում ավելացավ 3 ամբողջական կտոր։ Քանի՞ ընկեր էր մասնակցում խնջույքին։

34

Ռուբեն Հովսեփյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

3.  Անին հավաքեց 204 տերև, իսկ Լուսեն՝ 2 անգամ ավելի շատ։ Կոլաժի վրա օգտագործեցին տերևների 2/3 մասը։ Քանի՞ տերև չօգտագործեցին։
Մնաց 204 տերև

Նունե Հարությունյան, Լուսե Դերդերյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

4. Արամը ուներ միանման 5 արկղ լոլիկ և 7 արկղ վարունգ, ընդ որում 1 արկղ լոլիկի զանգվածը 7կգ է, իսկ 1 արկղ վարունգինը՝ 4կգ: Որքա՞ն գումար աշխատեց Արամը, եթե 1կգ լոլիկն վաճառեց 250 դրամով, իսկ 1կգ վարունգը՝ 300 դրամով։

17150

Մանե Սողոմոնյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

5. Դպրոց առաքեցին 10 սեղան և 20 աթոռ։ Դպրոցում մինչ այդ կար 300 սեղան և 610 աթոռ։ Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ դեռ պետք է առաքեն, եթե դպրոցին անհրաժեշտ է 400 սեղան և երկու անգամ շատ աթոռներ։

400-310=90

Անժել Դանիելյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

6. Տիգրանը կարդալով օրական 12 էջ, 6 օրվա ընթացքում կարդաց գրքի 1/3 մասը։ Հաջորդ 6 օրվա ընթացքում կարդաց 52 էջ։ Օրական քանի՞ էջ պիտի կարդա Տիգրանը, որպեսզի գրքի մնացած մասը ավարտի 23 օրում։
12*6=72
52*3=156
216-156=60
Մարկ Անանյան, Միջին դպրոց
7. Միանման ապակե հինգ շիշ հյութը արժե 1000 դրամ։ Հյութը շշից թանկ է 160 դրամով։ Ի՞նչ արժե մեկ դատարկ շիշը։

Հայկ Մամյան, Միջին դպրոց
8.  Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 2 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

Դանիել Խալափյան, Միջին դպրոց

9. Երկու հաջորդական զույգ թվերի արտադրյալը 840 է։ Գտեք այդ թվերի տարբերությունը:
Լուսինե Վարդանյան, Արևմտյան դպրոց-պարտեզ

10. Արամը 120 էջանոց գրքի համարակալումը սկսեց առաջին էջից։ Քանի՞ անգամ օգտագործեց 7 թվանշանը։

Older posts
Skip to toolbar