Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով։

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մարտիրոս Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը։

2013-2016 թթ. Տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ։ Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների։

Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է “Սարյան” արվեստի ստուդիան։

Առաջադրանքներ

Տուփի մեջ կա 5 կանաչ, 3 դեղին և 7 կարմիր մատիտ։ Ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, համոզված լինելու համար, որ գոնե մեկ դեղին մատիտ ենք հանել։

5+7+1=13

Տուփի մեջ կա 8 վարդագույն, 6 նարնջագույն և 9 կարմիր մատիտ։ Ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, համոզված լինելու համար, որ գոնե մեկ նարնջագույն մատիտ ենք հանել։

8+9+1=18

Տուփի մեջ կա 7 կանաչ, 9 վարդագույն և 8 սպիտակ մատիտ։ Ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, համոզված լինելու համար, որ գոնե մեկ վարդագույն մատիտ ենք հանել։

7+8+1=16

Տուփի մեջ կա 9 սև, 3 դեղին և 4 սպիտակ մատիտ։ Ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, համոզված լինելու համար, որ գոնե մեկ սպիտակ մատիտ ենք հանել։

9+3+1=13

Տուփի մեջ կա 5 սպիտակ, 2 սև և 6 կարմիր մատիտ։ Ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, համոզված լինելու համար, որ գոնե մեկ սև մատիտ ենք հանել։

5+1+6=12