Թեղենյաց վանք
Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ 13-14-րդ դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր։ Գևորգ Սկևռացին վանքի մասին գրել է. «մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»։ Մկրտիչ Րաբունին /13-14-րդ դարեր/ այն կոչել է. «գերահռչակ սուրբ ուխտս»։
Թեղենյաց վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Թեղենիս լեռան
Թեղենիս լեռ Ծաղկունյանց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, (2851 մ) գտնվում է ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Ծաղկունյաց լեռնաշղթան  է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով:

Մայիսի 28, առաջին հանրապետության հռչակման օր

Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։ 102 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի համայնապատկերին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծելու կայուն պետություն: Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Հովհաննես Քաջազնունի

ՀՀ առաջին վարչապետ