merkuri-1Մերկուրի կամ Փայլածու, Արեգակնային համակարգի ամենափոքր և Արևին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արևի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու ավտոմատ միջմոլորակային կայանների օգտագործմամբ։

Հետաքրքիր

  • Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ։ Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ։ 
  • Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու։
  • Մերկուրին ամենափոքր մոլորակն է:
  • Մերկուրին արեգակին ամենամոտ մոլորակն է, սկայն ամենա տաքը չէ:
  • Մերկուրին չունի բնական արբանյակ:
  • Մերկուրիի հարևանն է Մարսը:
  • Մերկուրիի վրա մի օրը 170 ժամ է:
  • Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով։
  • Մեկ օր Մերկուրիում` վեց ամիս Երկրի վրա։