Արարատ

Արարատի մարզի մարզկենտրոնը Արտաշատն է, գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին։ Կազմավորվել է 1995թ․։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Կա 4 քաղաքային համայնք, 93 գյուղական համայնք և 94 գյուղական բնակավայր։ Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։

Երասխ գյուղ

Գյուղ Արարատի տարածաշրջանում, Երևանից 80 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում 36 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Արազդայան Կոտուր, Սահակյանի կալվածք անվանումները: Նախկինում եղել է ավան, իսկ այժմ` գյուղ: Երասխ է վերանվանվել 1968 թ-ից:

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 810 մ բարձրության վրա:

Տիգրանաշեն

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այն գտնվում է Արարատի մարզը Վայոց ձորի մարզին միացնող կետ։

Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում։ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս։

Արենի գյուղ

Արենի համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ։

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում:

Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ:

Համայնքը ծովի մակարդակից բարձր է 980 մ: Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք: Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը:

Պարույր Սևակ

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Զանգակատուն

Բնակչություն` 1184

 

Գյուղ Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55կմ հեռավորության վրա,մայրաքաղաքից`90 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա: Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Չանախչի Նոր, Սովետաշեն անվանումները: 1948 թ-ից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թ-ին,ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն:

Գյուղը վերաբնակեցվել է 1828-30թ.թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն` Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով:Գյուղը որպես բնակավայր ավելի հին է:Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը,որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5- րդ դար): Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր: Գյուղից 7-8 կմ հյուսիս-արևելք` լքված Հորթուն գյուղում է գտնվում ս. Սարգիս եկեղեցին:

Արփա գետ

Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։

Գետի երկարությունը 128 կմ է։

 

Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։

 

Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։

Արատես

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հսրավային լանջերին, Այասի գետի հովտում: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Արատեսում գտնվում է Սյունիքի Արատեսի վանքը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան, և 12 հատ խաչքարեր: Ի դեպ հայրենագետ․-բնագետ․ ջոկատը ուրբաթ օրը գնալու է Արատես, դահուկ քշելու, ձնագնդիկ խաղալու, քնելուց առաջ խարույկ վառելու և մեր բերած խաղերը խաղալու, մի խոսքով շատ լավ է անցնելու:

Երեգիս համայնք

Մակերես` 474.67կմ2

 

Բնակչություն` 6947

 

Համայնքի կենտրոն՝ Շատին բնակավայր

 

Համայնքի ղեկավար՝ Արթուր Ստեփանյան

 

Եղեգիս համայնքը կազմավորվել է <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

Հերմոն գյուղ

Հերմոն գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, անհայտ: Անհայտ պատճառով վերանվանվել

է Հերմոն 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Հերմոնով անցնում են Եղեգնաձոր-Վարդահովիտ, Եղեգնաձոր–Գողթանիկ ճանապարհները։ Գյուղն ունի հարուստ բնություն, այնտեղով է հոսում Արատես գետը։

Ուրցաձոր

Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրխաձոր անվանումները: Ուրցաձոր է վերանավանվել 1978 թ-ին:

Սուրբ Կարապետ եկեղեցի

Սբ Կարապետ եկեղեցին գտնվել է Թիֆլիսի Չուղուրեթ կոչված թաղամասի հարավային փորակի աջ կողմում (Խեթագուրովի փ.): Նշված թաղամասում հայկական երեք եկեղեցի է եղել, որոնցից մեկն էլ Ս. Կարապետն է: Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ:

Վեդի գյուղ

Բնակչություն` 3389

Փոքր Վեդի գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Բիբլիական Արարատի ներքո, Մայր Արաքս գետի ձախ ափին, Մայրաքաղաք Երևանից 28կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Արտաշատից հեռու է 10կմ, ծովի մակերևույթից բարձր է 820մ:Ամենաբարձր ջերմաստիճանը + 45 ,ցածրը` -30 աստիճան, տարեկան տեղումների քանակը կազմում է 200մմ :