Ինչպես են սեբաստացիները պատրաստվում ճամփորդություն՝
Երբ ուսուցիչները տեղեկացնում են սովորողներին նամակի միջոցով նրանք նաև ուղղարկում են նախագիծը, որտեղ գրված է թե ինչպես պատրաստվել, օրինակ՝ կա մի քանի բաժին, դրանք են պարտադիր իրերը, քարտեզագրումը, եղանակը, ծրագիրը և այլն, և այդ ամբողջը պետք է կարդալ, որ հանկարծ ոչ մի բան չմոռանալ։ Ճամփորդության պատրաստման ժամանակ պետք է նաև հանել տեղեկություն կանգառների և ճամփորդության տեղի մասին, սովորել դա և ճամփորդության ժամանակ պատմել։ Իհարկէ, ամեն ամսվա համար պարտադիր է տարբեր հագուստ և այլ իրեր, օրինակ՝ դեկտեմբեր-փետրվարին տաք շորեր և թեյ, հունիս-օգոստոսին բաց շորեր և արևապաշտպան կրեմ, գլխարկ և ակնոցներ։ Չենք մոանում ուտելիքի մասին, շատ հաճախ դա բրդուճ, ջուր, քաղցրավենիք և եթե ցուրտ է թեյ։ Ուսուցչի հետ պայմանավորվելու առաջ սովորողը պետք է հարցնի նրա ծնողներից, արդյո՞ք նա կարող է մասնակցել ճամփորդության։

Հղումներ՝ 
Մարինե Մկրչյանի բլոգ
Շուշան Ալեքսանյանըի բլոգ
Սոնա Փափազյանի բլոգ
Նշում ենք Զատկի ծեսը
Քայլք և հյուրանոցի դիտում
Զիթողցոնց թանգարանը և Զատկի ծեսը այնտեղ։
Զատկի ծեսով Գյումրիում ենք․ Ծրագիր
Ծրագիր, հյուրընկալույթ

Ճամփորդական պատում՝

Ողջույն, ես Մարիան եմ, ներկայացնում եմ գիշերակացով ճամփորդությունները։
Ապրիլի 14-ին Հայրենագետի ակումբով գնացել ենք Գյումրի Զատկի ծեսը նշելու և Գյումրու մասին տեղեկություն իմանալու նպատակով։ Ճամփորդության կազմակերպիչները Մարինե Մկրչյանը և Սոնա Փափազյանն են, նաև մեզհետ ճամփորդության եղել են Շուշան Ալեքսանյանը և Սուսաննա Ասլանյանը։

Ունեցել ենք հայրենագիտական կանգառներ, քայլքեր, այցելել ենք թանգարաններ և Գյումրում հայտնի փայտե խորհրդանիշ խաղալիքների «Գյումրիկների» արհեստանոցը։ Նաև քայլել ենք Գորկու այգում։ Առաջին կանգառը արել ենք քարվանատանը։

Զատկի ծեսը նշել ենք Զիթողցոնց թանգարանում։ Սկզբում այցելեցինք թանգարանը, և երբ վերջացրել ենք գնացել ենք նշելու Զատկի ծեսը թանգարանի բակում։

Բաժանվել ենք դերերի՝ Ուտիս Տատ, ակլատիզ, երեխաներ։ «Աղջիկ փաղցնեցի» խաղի համար էլ ենք բաժանվել դերերի՝ գայլ, այծ, թուփ, արջ, թուր, յուղ։ Մենք ներկայացրել ենք ինչպես է ուտիս տատը ուզում երեխաներին խաղաղացնի և նրանց համար ուտելիք ատրաստի, իսկ ակլատիզը հակառակն՝ ուզում էր երեխաների վրա ջղայնանալ, երբ իմացավ, որ կերել են ձու, միս և այլն։

Պարել ենք տարբեր Զատկական երգերի տակ, խաղացել ենք ձվակռիվ, բայց այդ ոչ միակ խաղն է, որը խաղում էինք ձվերով։ Տարբեր ուրիշ խաղեր մեզ առաջարկել է Մարինե Մկրչյանը։