Այս շաբաթը սկսվել է այդպես՝

Մենք ծանոթացել ենք մեր ճամբարային դասարանի հետ, իմացել ենք թե որտեղ ենք անցկացնելու դասերը և այլն։ Առաջին ժամին մենք նկարել ենք ընկեր Անուշի հետ։ Երկրորդ ժամին պատրաստվում էինք հայրենագիտական քվեստին, բաժանվել ենք թմերի և կազմում էինք իրար համար հարցեր։ Երրորդ և հինգերրորդ ժամերին էլ ենք նկարել։ Չորրորդ ժամին ընկեր Սոնաի հետ խաղացել ենք ֆուտբոլ և գործնագործ։

Երեքշաբթի

Փոքր խմբով գնացել ենք միջին դպրոց նոր երգ սովորելու համար, երգի անունը՝ «Ջա՜ն Հայաստան», իսկ մյուսները անցկացրել են հայրենագիտության դաս Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները և պատրաստվում էին ճամփորդության — Անի Ենգոյանի հետ։ Հետո գնացել ենք նկարելու, բաժանվել ենք խմբերի, մի խումբը նկարում էր թղթի վրա և շարունակում անցած դասերին սկսված աշխատանքը, իսկ մյուս խումբը նկարում էր նկարչուհու ընկեր Աննաի հետ։ Ես նախընտրել եմ երկրորդ խումբը։ Նկարում էինք մինջև աշխատանքային օրվա վերջ։

Չորեքշաբթի

Համարյա ամբողջ օր մենք նկարում էինք, շարունակում աշխատանքները, այսօր էլ էր եկել ընկեր Աննան։ Երրորդ ժամին մենք պատրաստել ենք պիցցա և դրանից հետո տվել են ազատ ժամ, մենք խաղում էինք տարբեր բակային և սեղանային խաղեր։

Հինգշաբթի

Ճամփորդություն դեպի Բջնի։
https://youtu.be/Ax95yV3Hyss
https://youtu.be/u8rx1gJ-wtc
https://youtu.be/EgBrdf-Qukw
https://youtu.be/qCpAAdu8br4

Ուրբաթ

Ուրբաթ օրը ես չեմ կարողացել գալ դպրոց, բայց մեր ջոկատը ունեցել էր այդպես ժամատախտակ՝

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Լեզվական խաղեր Գոհար Բալջյանի հետ։

10։10-10։55- Ազգային, բակային խաղեր — Անի Ենգոյանի հետ

11:05-11:50Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները Անի Ենգոյանի հետ

11:55-12:40-Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35- Շաբաթվա ամփոփում