Մեր դասարանով մենք գնացել ենք Հայաստանի պատմության թանգարան։

 

Առաջինն ինչ մենք տեսանք տարբեր հին իրեր էին, մեզ պատմում էին ինչպես էին նրանց անում։

Թանգարանում մեզ ցույց են տվել գորգեր, ճաշատեսակներ և այլն։ Գորգերը այս թանգարանում շատ էին, այնտեղ կար մի շատ մեծ գորգ, տեսանյութ որտեղ ցույց էին տալիս գորգեր գործելու գործընթաց։


Ինձ շատ դուր եկավ այն, որ թանգարանում կան հին իրերի կրկնօրինակներ, որոնց կարելի է ձեռ տալ։

Մենք իմացել ենք ինչպես էին անում հագուստ, ճաշատեսակներ այն ժամանակ։ Սկզբում ցույց տվեցին շատ հին ճաշատեսակներ, իսկ հետո արդեն երբ նրանք սկսել են այդ գործում ավելի շատ հասկանալ և օրինակի համար ափսեները դարձել են ավելի կոկիկ: Դա եղել էր բոլոր իրերի հետ։

Մեզ շատ հետաքրքիր պատմելով ցույց տվեցին ամբողջ թանգարանը, ինձ շատ դուր եկավ, և քանի որ այդ պահին մենք անցնում ենք այդ թեման մեզ ավելի հեշտ կլինի։