1. Մետաղալարի երկարությունը 18 մետր է։ Օգտագործեցին նրա երկարության 2/3 մասը։ Քանի՞ մետր մետաղալար մնաց։
12
Էրիկ Վանյան, Միջին դպրոց
2. Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
6

Էրիկ Վանյան, Միջին դպրոց
3.  Խնջույքի համար Տաիսիան բերել էր կոնֆետ, Անգելինան 15 խնձոր, Արսինեն 12 տանձ, Արփինեն 3 տորթ։ Երբ աղջիկների բերած ուտելիքների թվերը գումարեցին իրար և բաժանեցին Արայիկի բերած 2 հյութի թվին, ստացան խնջույքի եկած ընկերների քանակը`18: Քանի՞ կոնֆետ էր բերել Տաիսիան։
6
Տաիսիա Գրիկուրովա, Միջին դպրոց
4. Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։
680, 560
Էրիկ Վանյան, Միջին դպրոց
5.  Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
5
Ռաֆայել Բաղիրյան, Միջին դպրոց
6. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ՝ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը
30
Ռաֆայել Բաղիրյան, Միջին դպրոց
7. Գրքի էջերը համարակալելու համար պահանջվեց  2775 թվանշան։ Քանի՞ էջ կա գրքում, եթե էջերի համարակալումը սկսվել է 1-ից և առաջին էջից։
961
Մարգարյան Սեդա, Ավագ դպրոց
8. Մի աշխատողը կարող է աշխատանքն ավարտել 4 ժամում, իսկ մյուսը՝ 6 ժամում: Որքա՞ն պետք է աշխատի երրորդ աշխատողը նույն աշխատանքը կատարելու համար, եթե նրա արտադրողականությունը հավասար է առաջին երկուսի միջին արտադրողականությանը:
5
Մարգարյան Սեդա, Ավագ դպրքց
9. «Սուպերմենի» արագությունը 30 կմ/ժ  է։  Քա՞նի րոպեում նա կանցնի 3կմ ճանապարհը այդ արագությամբ։
Մարգարյան Սեդա, Ավագ դպրոց

10. Նարեկը երկնշ թվից քառակուսի արմատ հանում է այս ձևով․  թվի միավորից հանում է քառակուսի արմատ, այնուհետև ստացված թվին ավելացնում է  տասնավորների կարգում եղած թիվը։ Քանի՞ երկնիշ թվից կարող է այս ձևով քառակուսի արմատ հանել, որ պատասխանը  լինի ճիշտ։

Մարգարյան Սեդա, Ավագ դպրոց