1․ Հաշվել արտահայտության արժեքը. (2023: 17 ∙ 7 + 7): (432 − 144: 6:2)
1) 1 2) 2 3) 35 4) այլ պատասխան
2․ Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու
հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
1) 3 2) 4 3) 5 4) 6
3. Որքա՞ն է երկու թվերի գումարը, եթե այն 9-ով ավելի է առաջին թվից և 3 անգամ մեծ երկրորդ
թվից։
1) 36 2) 27 3) 18 4) 12
4․Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն
է Դավիթի արագությունը։
1) 54 մ/ր 2) 60 մ/ր 3) 72 մ/ր
4) 75 մ/ր
5․Ժամը քանի՞սն է, եթե հայտնի է, որ օրվա անցած մասը 3 ժ 30 րոպեով ավելի է օրվա մնացած
մասից։
1) 13 անց 45 րոպե 2) 14 անց 15 րոպե 3) 15 անց 30 րոպե 4) այլ պատասխան
6․ Ամենաքիչր ո՞ր թվանշանն է հանդիպում75-ից մեծ և 150-ից փոքր բոլոր բնական թվերի
գրառումների մեջ։
1) 0 2) 5 3) 6
4) այլ պատասխան
7. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
1) 1 2) 3 3) 5
4) 9
8. Ֆուտբոլի առաջնության 3 խաղում թիմը խփել է 3 գնդակ և բաց թողեց 3 գնդակ։
Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ
պարտության համար՝ 0 միավոր։ Նշվածներից ո՞րը չի կարող լինել այդ թիմի հավաքած
միավորների քանակը։
1) 3 2) 4 3) 5 4) 6
9․4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ
կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
1) 6 2) 8 3) 5 4) 7

10. Մեծ և փոքր 30 տուփերում կա 438 մատիտ։ Յուրաքանչյուր մեծ տուփում կա 18 մատիտ, իսկ
փոքրում՝ 12։ Տուփերից քանի՞սն է մեծ։
1) 11 2) 13 3) 15 4) 17
11. Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ՝ 02 ։ 23)։ Օրվա
ընթացքումքանի՞ անգամ է ժամացույցի ցույց տված թվանշանները համընկնում 2023 թվի
թվանշանների հետ ( 1 հատ՝ 0, 2 հատ՝ 2, 1 հատ՝ 3 ):
1) 7 2) 8 3) 9
4) այլ պատասխան
12․Երբ որդու տարիքը լինի 3 անգամ մեծ, քան հիմա, հոր տարիքը 4 անգամ մեծ կլինի որդու
տարիքից։Քանի՞ անգամ է հոր տարիքը մեծ որդուտարիքից։
1) 4 2) 7 3) 8
4) 10
13․ Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը մեծ է 30-ից և փոքր է 40-ից։ Գտնել այդ թվերի
գումարը։
1) 11 2) 12 3) 14
4) այդպիսի թիվ չկա
14․Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների արտադրյալը հավասար է
4-ի:
1) 4 2) 6 3) 8 4) 10
15․A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ։ Հայտնի է, որ AB=100,
AC=12, BD=35 և DC=123: Գտնել BC հատվածի երկարությունը։
1) 65 2) 77 3) 88 4) 112
16․Ամսաթիվը երբեմն գրվում է 4 թվանշանով՝ օրը և ամիսը ( օրինակ հունվարի 2 կգրվի այսպես`
02․01)։ Տարին քանի՞ ամսաթիվ ունի, որոնք գրվումէ միայն 0, 1, 2 թվանշաններով։
17․Միքայելն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը
բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:
18․Եթե եռանիշթվին ձախից կցագրենք 3 թվանշանը, ապա կստանանք սկզբնական եռանիշթվից
9 անգամ մեծ թիվ։ Գտեք սկզբնական եռանիշթիվը։

19․Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր
հարկումկա3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։Ո՞ր համարի հարկում
է գտնվում 60-րդ բնակարանը։
20․ Դասարանը զարդարված է կարմիր, կապույտ և սպիտակ փուչիկներով։Բոլոր փուչիկների
քանակը 27 հատով շատ են քան սպիտակները, 20-ով շատ՝ քան կապույտները և 23-ով շատ՝ քան
կարմիրները։Քանի՞ փուչիկով է զարդարված դասարանը։