Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Սևաբերդ։ Այնտեղ, իհարկե, շատ ձյուն կար և այդ ձյան վրա կարելի էր սահնակով սահել։ Շատերը վախենում էին, բայց ես Սևաբերդում և ուրիշ տեղերում որտեղ կարելի է սահել արդեն եղել եմ և ես ուրախ անցկացրեցի ճամփորդությունը։ Սահելուց բացի մենք քաղում էինք ձնագնդի և իրար հետ շփվում էինք։ Ձյան մեջ քայլելով մենք անընդհատ ընկնում էինք, դրա պատճառով մենք շուտ մրսեցինք և արեցինք դադար թեյ խմելով և տաքանալով, ինչից հետո վերադարձել ենք դպրոց։ Ինձ շատ է դուր եկել այսօրը։