Տասնորդական կոտորակի վրա բաժանելը փոխարինում են բնական կոտորակի վրա բաժանելով:

Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝

1) բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում

2) եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ

3) կատարում ենք բաժանումը ստացված բնական թվի վրա

Այս կանոնը կոտորակների հիմնական հատկության հետևանքն է (կոտորակի գիծը պետք է փոխարինել բաժանումով)՝ կոտորակի համարիչն ու հայտարարը կարելի է բազմապատկել զրոյից տարբեր թվով:

Մեր դեպքում բազմապատկում ենք 10,100,1000… թվերով:

Օրինակ

1,5:0,5 = (1,5⋅10)/(0,5⋅10) = 15/5 = 15:5 = 3

Կարճ կարելի է գրել այսպես՝ 1,5:0,5=15:5=3

  

1,5 բաժանելիում և 0,5 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,5 բաժանելիում, այսինքն՝ մեկով:

 

0,24:0,06 = (0,24⋅100)/(0,06⋅100) = 24/6 = 24:6 = 4

 

Կարճ գրում ենք այսպես՝ 0,24:0,06=24:6=4

 

0,24 բաժանելիում և 0,06 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,06 բաժանարարում, այսինքն՝ երկու թվանշանով:

 

Դիտարկենք ևս երկու օրինակ:

 

  1. 1. 11,232 : 3,12=1123,2 : 312=3,6

 

 

  1. 2. 4,05 : 0,225 = 4,050 : 0,225 = 4050 : 225 = 18

  

 

Դասարանական աշխատանք

 

  1. Հաշվիր.

 

ա) 6 : 0,1 = 60 : 1 = 60

 

բ) 35 : 0,1 = 350 : 1 = 350

 

գ) 7,21 : 0,01 = 721 : 1 = 721

 

դ) 4,29 : 0,1 = 42,9 : 1 = 42,9 : 1 = 42,9

 

ե) 4,729 : 0,001 = 4729 : 1 = 4729

 

զ) 7,1 : 0,001 = 7100 : 1 = 7100

 

  1. Կատարիր բաժանում.

 

ա) 48 : 4,8 = 480 : 48 = 10

 

բ) 39 : 0,39 = 3900 : 39 = 100

 

գ) 4 : 0,4 = 40 : 4 = 10

 

դ) 10 : 0,005 = 10000 : 5 = 2000

 

ե) 2 : 0,02 = 200 : 2 = 100

 

զ) 0,64 : 3,2 = 6,4 : 32 = 0,2

 

  1. Հաշվիր.

 

ա) 0,21 : 0,84 = 21 : 84 = 0,25

 

բ) 0,19 : 0,095 = 190 : 95 = 2

 

գ) 3,76 : 0,4 = 37,6 : 4 = 12,4

 

դ) 7,05 : 1,5 = 70,5 : 15 = 4,7

 

ե) 40,25 : 2,3 = 402,5 : 23 = 77,5

 

զ) 189,1 : 0,305 = 189100 : 305 = 620

 

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 3,87x = 7,74

x = 2

բ) 0,32x = 0,48

x = 12

  1. 66,5 հազար դրամով գնեցին 4 աթոռ և 3 բազկաթոռ։ Ամեն մի բազկաթոռը 5 անգամ թանկ է յուրաքանչյուր աթոռից։ Քանի՞ հազար դրամ արժե մեկ բազկաթոռը։

  2. Հաշվիր արտահայտության արժեքը.

 

0,25 : 4 + 15,3 : 5 + 12,4 : 8 + 0,15 : 3 = 4,7225

 

Լրացուցիչ առաջադրանքներ

 

  1. Կատարիր բաժանում.

 

ա) 302 : 0,2 = 3020 : 2 = 1510

 

բ) 10,5 : 0,7 = 105 : 7 = 15

 

գ) 40,25 : 2,3 = 402,5 : 23 = 17,5

 

դ) 0,001 : 0,2 = 00,01 : 2 = 0,005

 

ե) 0,0225 : 15 = 0,225 : 15 = 0,015

 

զ) 35,601 : 0,01 = 3560,1 : 1 = 35601

 

  1. Փիղը 0,7 տոննայով ծանր է գետաձիուց։ Իսկ նրանց ընդհանուր քաշը 8,3 տոննա է։ Որքա՞ն է յուրաքանչյուրի քաշը։

8,3 – 0,7 = 7,6
7,6:2 = 3,8
3,8 + 0,7 = 4,5

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 8,13x = 24,6339

x = 3,03

բ) 7,25x = 9,425

x = 1,3

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

 

96,7 : 10 + 0,045 : 5 + 140,4 : 12 + 1,53 : 15 = 21,481