Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

 

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

 

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

 

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

 

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 

538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝ 

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4
թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

 2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը:

Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708 

Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71 

Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ

Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 893

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

 

Դասարանական աշխատանք

 

  1. Թիվը պակասորդով կլորացրու մինչև տասնորդականները.

 

ա) 0,9382 ≈ 0,9

 

բ) 28,2897 ≈ 28,2

 

գ) 100,5621 ≈ 100,5

 

դ) 1,0625 ≈ 1

 

ե) 80,0388 ≈ 80

 

զ) 6,0999 ≈ 6

 

  1. Թիվը հավելուրդով կլորացրու մինչև հարյուրերորդականները.

 

ա) 7,8932 ≈ 7,9

 

բ) 85,0639 ≈ 85,07

 

գ) 0,111 ≈ 0,11

 

դ) 0,9999 ≈ 1,00

 

ե) 65,6788 ≈ 65,68

 

զ) 721,8957 ≈ 721.90

 

  1. Ասա, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.

 

ա) 93,6527 ≈ 93,65

Մինչև հարյուրերորդականների կարգը։

բ) 734,82 ≈ 735

Մինչև տասնավորների կարգը։

գ) 0,563891 ≈ 0,564

Մինչև հազարերորդականների կարգը։

դ) 0,562891 ≈ 0,6 

Մինչև տասնորդականների կարգը։

  1. Հաշվիր և պատասխանը կլորացրու մինչև հարյուրերորդականները.

 

ա) 0,377 + 3,409 – 2,1006 ≈ 1,69

 

բ) 12,4589 – 6,27 + 1,395 ≈ 7,59

 

  1. Թվերը կլորացրու մինչև հարյուրերորդականները, ապա կատարիր հաշվումները.

 

ա) 11,4444 : 3,52222 ≈ 3,025

 

բ) 3,509 (0,7654 – 0,333) ≈ 15,444

 

  1. Կատարիր հաշվումները՝ թվերը նախապես կլորացնելով մինչև տասնորդականները.

 

ա) (3,26 + 2,045) *  (0,376 – 0,18) ≈ 1,08

 

բ) 4,026 *  3,828 + 2,106 *  0,99 ≈  1236666

 

7. Կլորացրու մինչև հարյուրերորդականները և համեմաատիր թվերը.

 

ա) 0,136 և 0,144

 

բ) 2,254 և 2,256

 

գ) 3,769154 և 3,767002

 

  1. Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 12,4 դմ;  5,08 դմ և  3,6 դմ են։ Գտիր ուղղանկյունանիստի ծավալը և կլորացրու մինչև հարյուրերորդականները։

 

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Թիվը պակասորդով կլորացրու մինչև տասնորդականները.

 

ա) 200,18 ≈

 

բ) 567,9111 ≈

 

գ) 0,0008 ≈

 

  1. Թիվը հավելուրդով կլորացրու մինչև հարյուրերորդականները.

 

ա) 2,3845 ≈

 

բ) 18,0936 ≈

 

գ) 55,6009 ≈

 

  1. Հաշվիր և պատասխանը կլորացրու մինչև հարյուրերորդականները.

 

ա) 4,5 + 0,3796 + 1,225 ≈

 

բ) 0,1 – 0,01 – 0,001 ≈

 

  1. Կլորացրու մինչև տասնորդականները և համեմատիր թվերը.

 

ա) 12,129 և 12,131

 

բ) 7,9951 և 8,0049

 

գ) 0,009 և 0,001

 

  1. Հաշվիր և պատասխանը կլորացրու մինչև տասնորդականները.

 

ա) (9,4 – 8,7) • 1,4 ≈

 

բ) (8,5 + 6,12) • 2,3 ≈

 

գ) (12,1 – 5,73) • 0,1 ≈